ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ղազախստանը չունի հյուսիսային նահանգների պրոբլեմ

Ղազախստանը չունի հյուսիսային նահանգների պրոբլեմ
29.03.2015 | 19:40

Մարտի 27-ին Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին կոնֆերանս՝ «Միջէթնիկ համաձայնությունը՝ որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով: Կոնֆերանսին մասնակցում էր Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզիջիգիտովը: Պատասխանելով լեհ փորձագետ Եվա Պոլակի՝ Ղազախստանի ՈՒստկամենոգորսկ քաղաքի բնակիչների անջատողական տրամադրությունների մասին հարցին՝ դեսպանն ասաց.

-Դա նույնիսկ չի քննարկվում: Ժամանակ առ ժամանակ որոշակի մարդիկ նման հայտարարություններ են ասպարեզ նետում, բայց հասարակությունը կտրականապես դեմ է: Ռուսաստանի համար այսօր Ղազախստանը ամենամերձավոր դաշնակիցն է և հենարանը: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կկոտրի ինքն իր հենարանը: ԵԱՏՄ-ի նախաձեռնողը Նուրսուլթան Նազարբաևն է, նա 1994-ին Լոմոնոսովի անվան համալսարանում այդ գաղափարը բարձրաձայնեց: Ղազախստանը վերջին երկիրն էր, որ դուրս եկավ ԽՍՀՄ-ից՝ փլուզումից հետո, այդ ժամանակ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում էր ոչ թե դադարեցնել ԽՍՀՄ-ի գոյությունը, այլ համադաշնություն ստեղծել և կողմ էր ինտեգրացիոն ձևաչափերին: Ղազախստանը չունի ՈՒստկամենոգորսկի խնդիր, ոչ էլ հյուսիսային նահանգների խնդիր, դա հնարում են այն մարդիկ, որ ոչ մի պատկերացում չունեն Ղազախստանի ներքին քաղաքականության, Ղազախստանում բնակվող ռուսների մասին: Ղազախստանի բնակչության 40 %-ը այլ ազգություններ են, նրանց մեկ երրորդը ռուսներ են: Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայում ներկայացված են բոլոր ազգությունները և այնտեղ լուծվում են ազգային փոքրամասնությունների բոլոր խնդիրները՝ Սահմանադրության համաձայն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ